Միջոցառման օրերին մասնակիցների ուշադրությունը գրավել են Fastex-ի և AKNEYE-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումները:
Հարցաքննվել են դեպքի վայրին հարակից բազմաթիվ բնակիչներ և գրասենյակների աշխատակիցներ, առգրավվել է վերաբերելի տեսագրություն։
Նախատեսվում է տարեկան մեկ աուդիտ, ծրագրի ընթացքում ընդհանուր՝ 3 աուդիտ։
Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, չկրակված փամփուշտներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները։
Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ են սկսվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել հողազանգվածի տակից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Եվրախորհրդարանն ընդունում եւ ողջունում է այն փաստը, որ Հայաստանը վճռականորեն ընդգծել է Եվրոպական միության հետ հարաբերություններն ընդլայնելու եւ դրանց առաջնահերթություն տալու իր ցանկությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երկու դեպքերում էլ տուժողին մարմնական վնասվածքներ հասցրել է նրա 53-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, նախկինում ևս մոր նկատմամբ բռնություն է գործադրել:
Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:
Բժիշկները և սննդաբանները նշում են, որ չնայած արագ արդյունքին, նման միջոցները հաճախ հոգեբանական և ֆիզիկական վնաս են պատճառում՝ հանգեցնելով նաև սննդային վարքի խանգարման:
Ներկայացված մտահոգություններն ու փաստարկները հիմնականում վերաբերում էին վերջիններիս ֆինանսական եկամուտների կտրուկ նվազմանը, ինչն էլ իր հերթին բերում է պարտքերի կուտակման և մոտ ապագայում կարող է հանգեցնել հեռուստաընկերությունների փակմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։
Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Շվեյցարիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների։
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ն.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սահակ Սարգսյանը նշանակվել է Քենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եվ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Էդգար Հունանյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: