
Բորիս Սահակյանը նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եվ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում ՀՀ դեսպան
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եվ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում ՀՀ արտակարգ եվ լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- ասված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել