Զոհերի թվում են ԻՀՊԿ բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Զահեդին, ինչպես նաև նրա տեղակալ գեներալ Մոհամադ Հադի Հաջի Ռահիմին:
Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր։
Արմավիրի մարզում հաշվառված է 34 հանքավայր, որից ներկա պահին փաստացի շահագործվում են թվով 16 հանքավայրեր: Այդ հանքավայրերից 8-ից արտահանում են ավազ, 3-ից՝ քար, իսկ 5-ից՝ բազալտ:
Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։
Մարտի 30-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող՝ Web3 ոլորտի երրորդ հանդիպումը, որը ftNFT ֆիջիթալ սփեյսում միավորել էր բազմաթիվ մասնագետների, պատվավոր հյուրերի և կրիպտոէնտուզիաստների:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի առանցքային դերը երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի առաջմղման, ինչպես նաև նոր հեռանկարային ուղղությունների բացահայտման գործում:
Առնվազն 15 մարդ է զոհվել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող 16-հարկանի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ CNN Türk-ը հայտնում է, որ 11 մարդ տուժել է, որից 7-ը գտնվում է ծանր վիճակում։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռուս լրագրող, RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել է Ուկրաինայում հարուցված նոր քրեական գործով գործող անձ:
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի ցանկանում պատերազմել, բայց պատրաստվում է պատերազմի: Այդ մասին Белта գործակալության փոխանցմամբ նա ասել է Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել:
Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան սահմանին լարվածության սրումից, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ կտրուկ հայտարարություններից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարը։
Երևանում անկախ ստեղծագործողների համար հնարավորությունները շատ չեն, ասում է լուսանկարիչ, համադրող Վահան Ստեփանյանն ու մեզ ուղեկցում Ռամբալկոշեի սենյակներով։
Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:
Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։
Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Սարգսյանն ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս:
Վարորդը տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Նա նաև հրաժարվել էր սթափության զննության ենթարկվելուց, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր թմրամիջոց։
Հասարակության մեջ դեռևս առկա են կարծրատիպեր աուտիզմ ունեցող անձանց առնչությամբ, որոնք հաճախ շղթայական բնույթ են կրում և հանգեցնում են վերջիններիս մի շարք իրավունքների խախտման:
Հայրենակիցները կենսաթոշակի նշանակման առցանց դիմում կարող են ներկայացնել socservice.am կայքէջի «Մուտքագրել ԼՂ-ի կենսաթոշակառուին ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման դիմում» պատուհանում (հղում՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-art)։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: