HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսային հսկողությունից թաքցված 88 բջջային հեռախոսների ներկրման փորձը կանխվել է

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս: Այս մասին հաղորդում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

«Փաստի առթիվ, մաքսային ծառայողների կողմից, կազմվել է մաքսային կանոնների  խախտման վերաբերյալ արձանագրություն: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռը և այն տեղափոխող տրանսպորտային միջոցն ի պահ են վերցվել: 

Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter