Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Գայանեն գոհ չի մնացել փաստաբանի մատուցած ծառայությունից, հայցադիմումը, որը նա կազմել է, վարույթ չի ընդունվել։ Մի քանի անգամ դատարանը վերադարձրել է այն սխալների ու ոչ ճիշտ ձևակերպումների պատճառով։
Կիբեռհանցագործությունների եւ «դարքվեբի» (անգլ.՝ «dark web», թարգմանաբար՝ «ստվերային ցանց») հետաքննությանը նվիրված այս գլխի հեղինակն ամերիկյան CNBC կաբելային հեռուստաալիքի համար կիբեռանվտանգություն լուսաբանող տեխնոլոգիական լրագրող Քեյթ Ֆազինին է:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ադրբեջանցիները թիրախավորել են «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանը։
Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է առաջին ներկայացուցչական չվերթը։ Երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնում է՝ շաբաթական կիրականացվի երկու չվերթ ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը 20 հազար դարմ է։
Երևան-Սիսիան ավտոճանապարհի 149-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Ուղևորներից մեկը մահացել է, 3-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առնչությամբ մինչ այժմ իրականացված և նախատեսվող գործողությունները, ինչպես նաև նմանօրինակ դեպքերը կանխարգելելու հնարավոր միջոցները՝ ի հավելումն գործող իրավակարգավորումների։
Օգոստոսի 19-ի, 21-24-ին, կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ին նույնքան կբարձրանա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ ավարտվել է: Այցի շրջանակում այսօր վարչապետը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին։
Խոսելով Արցախում հումանիտար ճգնաժամի մասին՝ նա նշեց, որ ՀՀ իշխանությունները գործադրում են դիվանագիտական բոլոր ջանքերը Արցախի ապաշրջափակման հարցը լուծելու համար, և ըստ նրա՝ դեռևս կան Ադրբեջանի վրա միջազգային լծակներով ճնշում գործադրելու միջոցներ։
Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 19-ին, մասնակցել են քվեաթերթիկների հերթական համարների վիճակահանությանը։ Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետևանքները՝ որևէ միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման տեսլականների առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել»,- արտակարգ ասուլիսի ժամանակ նշել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։
Արցախի շրջափակման ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի: Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններում, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ։ Հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։