Տուժող կողմի ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ հաջորդ նիստի օրը նշանակվել է հունիսի 21-ին։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ դա լինի եզրափակիչ նիստը, քանի որ մեղադրյալն այս նիստի ժամանակ արդեն իսկ ընդունել է իր մեղքը։
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նաև անվտանգային խնդիրներ է լուծում, քանի որ եթե այդ նախագծում ներգրավված է միջազգային կապիտալ, նշանակում է այն ունի զսպող ազդեցություն սահմանային միջադեպերի առումով։
Հայկական կողմը կորուստներ չունի
Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ:
«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հայտնել էր, որ իրենք գործելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան։
Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ Ֆասթ Բանկը միացավ նախաձեռնությանը և իր նվիրատվությունը կատարեց հանուն հայկական մշակույթի զարգացման:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրվել է 1952 թվականին։
Պատերազմից երկուսուկես տարի անց որոշեցի ինքս գտնել ամենակարևորը այս հարցերի պատասխանները։
Խոհանոցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել։
Նախագահը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը։
Տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ՝ նիստին մասնակցում են նաև սպանված Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքի անդամները՝ զավակները, քույրերը։
«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն Շիրակի մարզում պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկումներ իրականացնելու, ինչպես նաև՝ նմուշներ ընդունելու և/կամ նմուշառման հավատարմագրում չունի։
Ներկայում Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ։
Ամենամեծ վտանգն այն է, որ ծանր մետաղների ազդեցությունը երկար ժամանակ աննկատ է մնում։
Սակայն, դատարանի վճռով՝ նրա նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կնշանակվի 1 տարվա փորձաշրջան։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Բ.-ին և Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 10-11-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Պաշտպանը հայտնեց, որ իրենց դիրքորոշումը արդարացման հիմքով պաշտպանությունը շարունակելն է եղել, սակայն Գայանե Մարտիրոսյանը այլ կարծիքի է եղել։
րևանի քաղաքապետի նույն թվականի մայիսի 3-ի որոշմամբ՝ վարձակալության ժամկետը 15 տարվա փոխարեն սահմանվել է 50 տարի, տրամադրվել է նաև հողի գնման նախապատվության իրավունք:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները բրիտանացի գործընկերներին հանգամանորեն իրազեկել են արցախահայության շրջափակման, Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին:
2022թ.-ի ապրիլին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և «Ստեղծարար Հայաստան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ սկսվեց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն եռամյա ծրագիրը:
Այն հնարավոր է ներբեռնել App Store-ի կամ Play Market-ի միջոցով՝ համապատասխան որոնման տողում նշելով Arm Roads Info:
Ծրագրի շնորհիվ՝ այն դեպքում, երբ վճարումը կատարվել է մինչև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը, կատարողական վարույթը ինքնաշխատ կկարճվի։
Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել էր մշակութային նախագիծ։ Թումոյի այգում ձևավորված բեմում 3 օր շարունակ Խաչատրյանի բալետային ստեղծագործություններն էին:
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները քննարկում են Կիևին F-16-երի փոխարեն F-18 կործանիչների փոխանցման հնարավորությունը։ Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես ակնկալվում է, Պեկին կայցելի առաջիկա շաբաթներին։ Բլինքենը Չինաստան պետք է այցելեր դեռ այս տարվա փետրվարին, սակայն օդապարիկի հետ կապված լարվածության պատճառով, այն անորոշ ժամկետով հետաձգվել էր։
ԱՄՆ նախկին նախագահ Մայք Փենսը կարծում է, որ Դոնալդ Թրամփը, որի վարչակազմում էլ հենց փոխնախագահ է եղել Փենսը, 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ չի դառնա Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնման միջազգային առաքելության մեջ ներգրավված աֆրիկյան երկրների 7 նախագահներ առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելեն Կիև և Սանկտ Պետերբուրգ։