Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային եւ ներպետական իրաւական կառուցակարգերին համապատասխան եւ այն սակարկման ենթակայ չէ։
Մենք սկսել ենք արդիականացնել տրանսպորտային համակարգը և դեռ մեծ եռանդով շարունակում ենք այն հասցնել իր հնարավոր լավագույն վիճակին:
Քննչական կոմիտեի հարգելի ծառայողներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել՝ 18:33-ին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Սուքիասյանը, որը Միասնական սոցիալական ծառայությունների Բերդի կենտրոնի տնօրենն է, ընտրողներին նպաստ նշանակելու խոստումներ էր տալիս։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 4-ին որոշել է 10 դատավորի կամ թեկնածուի հանել առաջխաղացման և հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից։
Ըստ իրանական կողմի՝ 22-ամյա Ամինին մահացել է ոչ թե հարվածներից, այլ ուղեղի քաղցկեղի հեռացման ժամանակ վիրահատական միջամտության հետևանքով, որը նրան արվել էր 8 տարեկան հասակում։
Ռոսստատը որոշել է դադարեցնել հրապարակել COVID-19-ից մահացության ցուցանիշների վերաբերյալ տվյալները։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով գերատեսչության տարածած հաղորդագրությանը։
Փաշինյանն անձամբ հանձնել է պետական պարգևները և ևս մեկ անգամ շնորհավորել, մաղթել աշխատանքային արդյունավետ գործունեություն։
Հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:
Ղրիմի կամրջի պայթեցումը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունն է։ Այդ մասին գրում է Украинская правда-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ «առավոտյան 06:05 սարքավորումները Կերչի նեղուցով երկաթուղային անցման երկաթուղային հատվածի վրա ցույց են տվել կեղծ զբաղվածություն»։
Ընդհանուր առմամբ, երեք մարզերի 1078 անապահով շահառուների կտրամադրվի 301 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որոնցից յուրաքանչյուրը մինչև հոկտեմբերի 10-ը կստանա մինչև 300 կգ օգնություն։