Մինչ փրկարարների կանչի վայր հասենելը, վարորդը և ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ Ա․ Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Mercedes E» (վարորդ՝ Ա․Գ․) մակնիշների ավտոմեքենաները։
Ձեռներեցության աշխարհի գավաթը ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ Մրցույթի առաջին՝ ազգային փուլը, իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետև հաղթողները անցնում են մրցույթի միջազգային փուլ։
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1971 թ․) բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին, այնուհետև հարակից սյանը և վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող Ս․ Ղ․-ին (ծնված 1964 թ․)։
Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում, ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո, հնչել են բողոքի ցույցերի կոչեր։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հաջորդ ամիս հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ մասին շաբաթ օրը գրել է Sabah թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է պաշտպանություն տալ Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնց հետապնդում են հայրենիքում և որոնց կարող են սպանել՝ նրանց տրամադրելով փախստականի կարգավիճակ։
Ադրբեջանական ուժերը հոկտեմբերի 27-ին կարողացել են գրավել միայն Վերին Թաղավարդը, իսկ գյուղի մյուս մասը կանգուն է հայկական ուժերի համառ դիմադրության շնորհիվ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Չեխիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիության խորհրդում, իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկին՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժման։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Զանգվածային մերկապարանոց մեղադրանքների կոչ արեց, ապա դիմեց «…մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն…Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում
Էստոնիայի ՊՆ Հանո Պևկուրը և նրա ֆինն գործընկեր Անտի Կայկոնենը բանակցություններ են վարել, որի ընթացքում քննարկել են հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հնարավորությունը, որը կարող է փակել Ֆիննական ծոցը ռուսական ռազմանավերի համար։
Մեծամասնական ընտրակարգով ընտրություն անցկացվելու է Ալագյազ համայնքում, որտեղ սպասվում են համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրություններ:
Հայաստանը դիմել է վրացական կողմին Վերին Լարսի անցակետում մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցության բացման խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը։
ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել հայտնի գրող Սալման Ռուշդին։ Ամենայն հավանականությամբ, նա կզրկվի աչքից։ Հարձակում իրականացրած անձի մոտիվների մասին դեռևս չի նշվում, սակայն Ռուշդիի նկատմամբ դեռևս գործում է ֆաթվա՝ մահվան դատավճիռ։
Բանկերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը՝ թղթային և բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Իզմիրլյան բժշկական կենտրոնում մահացել է գեներալ-մայոր, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։ Մենք փորձեցինք ճշտել հիվանդանոցից, սակայն չպատասխանեցին։