ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա զոհ
Օգոստոսի 13-ին, ժամը 19։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասենելը, վարորդը և ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ Ա․ Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել