
Հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ով հայտնի է «Կարամելի Հարութ» մականունով, հայտնաբերվել է մահացած:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ղարագյոզյանի դիակը հայտնաբերվել է ՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, դեպքի վայրում եղել է նաև ատրճանակ, որով ենթադրաբար պատճառվել է մահացու հրազենային վիրավումը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Ղարագյոզյանն ինքնասպան է եղել, նրա դին հայտնաբերվել է Դավիթաշենի 2-րդ թաղամասում՝ քարի արտադրամասում գտնվող շինության մեջ, ատրճանակն`աջ ձեռքին:
Նշենք, որ երեկվանից շրջանառվում է լուր այն մասին, որ «Յուվեցի Կարո» անունով հայտնի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է Հարություն Ղարագյողյանը:
Ոստիկանոթյան հաղորդագրությունից պարզ է դառնում է, որ Կարապետյանի սպանության դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, որը պատկանում է Հարություն Ղարագյոզյանին։ Վերջինս, ըստ ոստիկանության, «Պիետրո–Բերետտա» ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։
Մեկնաբանել