
Շիրակ Թորոսյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն իր ֆեյսբուք էջում հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից.
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»,- գրել է Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ նա ՀՀԿ խմբակցության այն 13 պատգամավորներից մեկն էր, ով մայիսի 8-ին՝ վարչապետի ընտրությանը քվեարկել էր Նիկոլ Փաշինյանի օգտին:
Մեկնաբանել