Նամակներ սփյուռքից՝ ի պաշտպանություն Նարեկ Հարթունյանի
Կցանկանայի արտահայտել իմ խոր վրդովմունքը Նարեկ Հարթունյանի կալանավորման առթիվ: Ես ճանաչում եմ նրան ու նրա ընտանիքին մոտ 10 տարի, և նրանք Նյու Ջերսիի ամերիկահայ համայնքի անկյունաքարերից են:
Ազնիվ ու արդար բիզնես վարելու նրանց անբիծ փորձն արդեն իսկ խոսուն է: Նրան կալանավորելը աղաղակող անարդարություն է և բացասական նախադեպ է ստեղծում այն սփյուռքահայերի համար, ովքեր ցանկանում են շարունակել կամ նոր միայն ջանքեր գործադրել իրենց հայաստանցի եղբայրներին օգնելու համար:
Կցանկանայի, որ այս որոշումը վերանայվեր, և այս անմեղ մարդն ազատ արձակվեր բանտից: Հակառակ դեպքում Հայրենիքում ապրող հայերը կարող են կանխատեսել սփյուռքի իրենց հայրենակիցներից եկող աջակցության զգալի նվազում ապագայում:
Անկեղծորեն,
Դր. Նորա Թոսունյան
Երբ այսպես կոչված իշխանությունները որոշեցին բանտ դնել Նարեկ Հարթունյանին, նրանք հնարավորություն տվեցին, որ «ջինը դուրս գա շշից»: Այժմ առանց դադարի ջրի երես է դուրս գալիս այն, որ Հայաստանի կառավարությունը հանդուրժող է Հայաստանի հասարակության բոլոր մակարդակներում տարածված կոռուպցիայի և անօրինության նկատմամբ:
Միևնույն ժամանակ, Նարեկի և իր ամերիկահայ ազնիվ ընտանիքի մարդասիրական աշխատանքը և բարեգործությունը աննկատ չեն մնացել այն բազմաթիվ քաղաքացիներից, ովքեր օգտվել են դրանցից: Միանգամայն կեղծ մեղադրանքներով այս խայտառակ կալանավորումը կարող է լինել լավ կատալիզատոր, որը բոլոր հայերին կներշնչի ոտքի կանգնել և ասել՝ «բավական է»:
Կատարինա
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել