
ՀՔԾ-ն հերքում է Վաղինակ Ջանազյանի մասին լուրերը
«Lurer.com» ինտերնետային կայքէջում, ապա` «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 2011 թ. նոյեմբերի 23-ի համարում տպագրված «Ո՞վ է մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարը» հոդվածում հրապարակված փաստերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ստվեր են գցում պրոֆեսիոնալ լրագրողի գործունեության վրա` կոպիտ կերպով խախտելով լրագրողի էթիկայի կանոնները:
«Lurer.com» էլեկտրոնային լրատվամիջոցի և «Չորրորդ իշխանություն» օրաթերթի հարգելի՛ լրագրողներ.
Վաղինակ Ջանազյանի կինը երբևէ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դուստրը չի եղել (պետք չէ ընտանիքներում կռիվ գցել):
Նրա աները կենսաթոշակառու է և պետական պաշտոն երբեք չի զբաղեցրել: Ընտանիքի անդամները ոչ մի կապ և առնչություն չունեն «Անի» կաթնամթերքի գործարանի հետ, տնտեսական գործունեությամբ չեն զբաղվել ու չեն զբաղվում:
Վաղինակ Ջանազյանը 2007 թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ չի քննել:
Թող շատերին հայտնի լինի, որ մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանն անցել է քննչական աշխատանքի մեծ դպրոց:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Մեկնաբանել