HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղինակ Ջանազյանը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար

2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը  քննող քննչական խմբի ղեակավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2011թ. նոյեմբերի 16-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով  քննության վարչության պետի պաշտոնում: Քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին, ով ղեկավարելու է քննչական խմբի աշխատանքները: 

Բացի այդ,  ՀՀ  ՀՔԾ ՀԿԳ քննիչ  Գևորգ Գևորգյանը 2011թ. նոյեմբերի 17-ին նշանակվել է ՀՀ ոստիկնանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետի  պաշտոնում: Նրա վարույթում քննվող՝ Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա հարուցված, ինչպես նաև ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գևորգյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործերի հետագա  նախաքննությունը հանձնարարվել է  ՀՔԾ ՀԿԳ քննիչ Արշալույս Մինասյանին:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter