
Գալուստ Սահակյանը իրավաբան չդարձավ, բայց մնաց լիդեր
Գալուստ Սահակյանը, ավարտելով դպրոցը, հանդիպել է ծնողների հոգեբանական ճնշմանը: Նրանք ցանկացել են, որ տղան ընտրի իրավաբանի մասնագիտություն, սակայն պատանի Գալուստը, հաշվի առնելով, որ մեծացել է մանկավարժի ընտանիքում, որոշել է սովորել բանասիրական ֆակուլտետում: Նրա հայրը եղել է դպրոցի վաստակաշատ տնօրեն: Ուսանողների միջազգային տոնի կապակցությամբ այս մասին «Հետքին» պատմեց պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Դպրոցում եւ ուսանողական տարիներին միշտ լիդեր եմ եղել: Լիդեր ասելով` նկատի չունեմ ինձ ենթարկվելու իմաստով, պարզապես կարողացել եմ կոորդինացնել ուսանողներին եւ իմ ուսանողական կյանքը»,-ասում է Գալուստ Սահակյանը:
Պատգամավորը պատմեց, որ խելոք ուսանող չի եղել: Դասերին չի մասնակցել, ինչի համար նրան մի քանի անգամ պատժել են: «Որ լեկցիաները ծանր էին ու դուրս չէին գալիս, անպայման չէի նստում այդ դասին, դիտողություններ էի ստանում, բայց հետո պարապում ու ստանում էի քննությունը»,-հիշում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Գալուստ Սահակյանն ասում է, որ իր սերունդի ուսանողների հետ համեմատ` այսօրվա ուսանողը շատ ավելի ազատ է իր գործողություններում, ինչը դրական է գնահատում: «Մենք մի կայունացման փորձության ժամանակաշրջան ենք ապրում եւ ազատության հետ ուսման որակը մի փոքր ընկավ, բայց գնալով կարեւոր է դառնում գիտությունն ու կրթությունը մեր երկրում: Կարծում եմ` այդ բացն էլ կլրացվի առաջիկա տարիներին»,-հավելեց Գ. Սահակյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել