Քաղաքապետարանը վերանայել է որոշումը. ՀԱԿ-ի հանրահավաքը կկայանա Ազատության հրապարակում
Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում: Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլորին։
«Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը»,- հայտում է ՀԱԿ-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել