HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ բուհերը նաև խոշոր հարկատուներ են

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև 12 բուհեր: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը նախորդ` հունվար- հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով և գրավում է 92-րդ հորիզոնականը 610384,2 հազ, դրամ վճարման ցուցանիշով:

Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ) համապատասխանաբար 391091,8հազ. և 299918,6 հազ. ցուցանիշներով:

Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Հյուսիսային համալսարանը:

«Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ»,- տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter