HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի մեխանիկական հայտարարությունները

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հաղորդել են, որ հայկական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ռուսական «Regnum» գործակալությանն ասել է. 


«Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայացքից շատ զավեշտական են: Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը:

Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները. ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես ժամը 10:04-ին ու մշտապես Ֆիզուլիի շրջանում, կամ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես 09:56-ին ու մշտապես  Թարթառի շրջանում: Այս ամենը խոսում է այն մասին, որ այդ հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն ու արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter