
Հայկական թիմերը պարտվեցին առաջին խաղերում
Երեկ տեղի ունեցան Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները: Երևանի «Փյունիկը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում 1:4 հաշվով պարտվեց ղազախական «Աստանային»:
Գյումրիի «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվեց Կարագանդայի «Շախտյորին», իսկ Երևանի «Միկան» Խորվաթիայում 0:2 հաշվով զիջեց «Սպլիտին»:
Պատասխան հանդիպումերը տեղի կունենան հուլիսի 10-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել