HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ համանախագահները կայցելեն Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

Նախատեսվում են նաև այցելություններ Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների և բնակիչների հետ:

Ս.թ. մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter