HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյոք Ֆրանսիայի քաղաքացին կհանդուրժե՞ր նման վերաբերմունքը

Նիկոլա Սարկոզիի այցը հասարակ քաղաքացիների համար ոչ այլ ինչ էր, քան փակ կենտրոնական փողոցներով մի կերպ աշխատանքի հասնելը: Այսօր առավոտից կաթվածահար է եղել մայրաքաղաքային տրանսպորտը: «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացական նախաձեռնության ակտվիստներից մեկը Քանաքեռից Բաղրամյան հասնելու համար ստիպված է եղել նախ կանգառում սպասել 45 րոպե, որի ընթացքում անցել են 100 համարի 2 գազել` մարդկանցով «ճխտված»:  Տեսնելով` հնար չկա, մեր ակտիվիստը դիմել է տաքսի ծառայության օգնությանը: Այսքանից հետո նա հայտնվել է Կոմիտասում` խցանման մեջ:

Միաժամանակ, Նոր Նորքի զանգվածի, Ավանի, Ջրվեժի, Կիեւյան փողոցի մեր մյուս ակտիվիստները հայտնում են, որ նույն վիճակում էլ իրենք են հայտնվել: Կանգառներում առավոտվանից կարելի է տեսնել մի մի խումբ մարդկանց, որ սպասում ու սպասում են քաղաքային տրանսպորտին, որը բացակայում է:

«Մի կերպ խցկվեցինք ես ու մայրս /50 րոպե սպասելուց հետո/, հետո էլ ստիպված եղանք էդպես կռացած, քիփ կանգնած, մնալ գազելի մեջ մոտ 50 րոպե»,- պատմում է Շրջանայինում խցանման մեջ մնացած մեր ակտիվիստներից մեկը: Նրա խոսքերով՝ համալսարան հասնելն իրենից խլել է 1.50 րոպե սովորական 20 րոպեի փոխարեն:

Այսքանից հետո թերեւս մնում է հարցնել` արդյոք Ֆրանսիայի փողոցները փակվո՞ւմ են, երբ Սերժ Սարգսյանն է այցելում Սարկոզիին: Արդյոք Ֆրանսիայի կառավարությունն այլ երկրի նախագահի այցի կապակցությամբ այդքան ստորացնում, արհամարհում ու անհանգստություննե՞ր է պատճառում իր երկրի ՔԱՂԱՔԱՑՈՒՆ:

Եւ արդյոք Ֆրանսիայի քաղաքացին կհանդուրժե՞ր նման վերաբերմունքը:

«Արժանապատիվ տանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (2)

Ararat
Hargeli Anna es el aysor ashxatanqi hasnelu hamar im meqenayov 1.30 rope xcanumneri mej mnaluc heto meqenas kangnacrel em Barekamuytyan metroyi shrjakayqum ev metroyov hasel ashxatanqi. Isk ete naxoroq texekacver vor chanaparhnery pakvelu en (inchpes arvec septemberi 21-i zorahandesi jamanak), miangamic kyntreyi metroyov galu tarberaky, voch aydqan jamanak kkorcneyi, voch el aydqan nerver.
anna
Menq hayers misht xosum enq, vor shat hjur@nkal azg enq, tox mi or el chanaparhner@ pakven mer hjuri anvtangutiunn apahovelu hamar u mi poqr djvarutiunner linen ertevekelis.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter