HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել «Մարտի 1-ի» գործով ազատազրկված, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը: Դատավորը որոշել է ազատ արձակել Աշոտ Մանուկյանին` պատժաժամկետի կեսը կրելուց հետո: Ինչպես «Հետքին» հայտնեց Աշոտ Մանուկյանի կինը` Անահիտը, այժմ հարազատները բանտի մոտ սպասում են Աշոտին, ով գնացել է բանտ` այնտեղից վերցնելու իրերը:

Աշոտ Մանուկյանը ձերբակալվել էր 2008 թ. մարտի 1-ին և դատապարտվել 5 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter