HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս «պատերի տակ» խոսելուց զգույշ լինել

Այսօր Ազգային ժողովի ընդմիջման ժամին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձավ նաեւ WikiLeaks-ի գաղտնազերծված փաստաթղթերին, որոնք վերաբերում են հայաստանյան պաշտոնյաներին:

«WikiLeaks-ի բոլոր բացահայտումներից ելնելով, ուզում եմ որոշ քաղաքական գործիչների խորհուրդ տալ, որ միշտ խոսում են պատերի տակ, ժողովրդի հետ կամ այլ քաղաքացու հետ, թող միշտ հիշեն, որ կարող է օրը գա իրենց խոսակցությունները, մտքերը ի հայտ գան եւ հանրության համար հասանելի լինի: Դրա համար հորդորում եմ, որ բոլորը իրենց խոսքերում, մոտեցումներում լինեն չափավոր»,-ասաց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է WikiLeaks-ի այն հրապարակմանը, թե Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահն ասել է, թե վարչապետը միայն խոսում է եւ չի գործում, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե իր մասին ընդամենը մեկ հրապարակում է եղել եւ ինքը հերքել է, թե փոխդեսպանի հետ հանդիպում է ունեցել: «Ես փոխդեսպանի հետ որեւէ հանդիպում չեմ ունեցել, ուրեմն չէր էլ կարող որեւէ խոսակցություն լինել»,-ասաց Հ. Ա.բրահամյանը:

Մեկնաբանություններ (1)

sako
Wow, what a novel concept - letting voters know what their representatives actuall whisper behind the closed doors. Someone in Armenia should patent the idea.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter