HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տալիս

02_12-PashinyanՇենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով դատավարությունը: Այսօր Նիկոլ Փաշինյանը սկսել է ցուցմունք տալ: Նա անդրադարձավ 2007-ի հոկտեմբերի 23-ի դեպքերին, որի դրվագով իր նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նշեց, որ ինքը ոստիկանության աշխատակից- տուժողին առաջին անգամ տեսել է միայն առերեսման ժամանակ: Նիկոլ Փաշինյանն իր ցուցմունքներում անդրադառնում է 2007-ից սկսած այն ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների կողմից կազմակերպված հանրահավաքներին, երթերին և հերթով մատնանշում այն խոչընդոտները, որոնց առնչվել են իրենք այդ ընթացքում: Այս պահին դատավարությունն ընդմիջվել է: Ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը կշարունակի ցուցմունք տալ: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter