HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակման փաստով հարուցված քրգործը դատարանում է

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, վաղը, ժամը 12:30-ին կսկսվի 2008 թ. նոյեմբերի 17-ին Հետքի գլխ. խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատական քննությունը:

Դատարանը գտել է, որ քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու անհրաժեշտության մասին հանգամանքները, եւ մինչդատական վարույթը կատարված է առանց քրեա-դատավարական օրենքի էական խախտումների: Հիշեցնենք, որ հարձակվողները երեքն են եղել, սակայն կալանավորված է միայն մեկը` Կարեն Հարությունյանը, որին ներկայացված է մեղադրանք Քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Էդիկ Բաղդասարյանը գործով անցնում է որպես տուժող: Ինչպես նշված է Բաղդասարյանին ուղարկված դատական ծանուցագրում, դատարանը քննարկել է Կարեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հարցը եւ որոշել է այն թողնել անփոփոխ` հաշվի առնելով նրա անձը եւ նրան վերագրվող արարքի վտանգավորության աստիճանը:

«Կարեն Հարությունյանը 2007 թ. օգոստոսի 7-ին դատապարտվել է անձի դեմ ուղղված ծանր հանցագործություն կատարելու համար, նրա նկատմամբ ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան, որի ընթացքում, համաձայն գործի նյութերի, կատարել է իրեն վերագրվող արարքը, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների թվին եւ դրա համար որպես պատիժ սահմանված է նաեւ ազատազրկում առավելագույնը հինգ տարի ժակետով: Բացի այդ, Կ. Հարությունյանը քրեական գործի նախաքննության ընթացքում թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, գտնվել է հետախուզման մեջ: Հետեւաբար, ազատության մեջ մնալու դեպքում, վարույթն իրականացնող մարմնից նրա թաքնվելու, քրեական պատասխանատվությունից եւ նշանակված պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը բարձր է»,- ասված է ծանուցագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter