HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր բռնություն լրագրողների նկատմամբ

Մոտ 20 րոպե առաջ Մալաթիայի 8/5 ընտրատեղամասում բռնություն է կիրառվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի, «Թրասնփերենսի ինթերնեյշնլ» տեղական կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանի և «Թերթ.am» կայքի լրագրող Լիլիթ Թադևոսյանի նկատմամբ: «Մենք արկղերի մոտ նստած էինք, եկան հանեցին, քաշքշելով, հարվածելով տարան անկյուն, իրենք իրենց գործն արեցին, լցոնեցին ու գնացին»,- պատմեց Սոնա Այվազյանը: Սոնան ասաց, որ իրենց նկատմամբ բռնությունն իրականացրել են 2 անձինք` մեկը 55-ին մոտ տղամարդ էր, իսկ մյուսը` ավելի երիտասարդ: Հանձնաժողովի անդամներն ու նախագահ Պետրոս Ավետիսյանը որեւէ կերպ չեն արձագանքել այս լցոնմանը և լրագրողների նկատմամբ գործադրված բռնությանը: «Մոտ 20 հաստավիզներ եկան, շրջապատեցին, մեզ տարան կողքի, հարվածում էին ձեռքերով: Գրիչը մտավ ձեռքիս մեջ, ու հիմա արյուն է գալիս»,- հավելեց Արմինե Ավետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter