«Մի փոքրիկ նվեր տիկին Բիշարյանի կողմից»
Երեկ Աջափնյակ համայնքի որոշ հատվածներում ընտրակաշառքներ են բաժանվել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից: Մանավորապես Շինարարներ-Լենինգրադյան փողոցների բնակիչների բնակարաններ են այցելել կուսակցության ներկայացուցիչները: Նրանց են տվել ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի գրքույկը և հետն էլ` «մի փոքրիկ նվեր տիկին Բիշարյանի կողմից»: Այդպես են բացատրել իրենց կաշառքը ՕԵԿ-ականները: «Նվեր» կոչվածը եղել է կախովի ժամացույց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել