HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը որոշեց վկաներին բերման ենթարկել

sirunyan-arzumanyan«Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տեսնեմ, թե ինչպես է գնում արդարությունը, բայց Հայաստանում այսօր արդարություն գոյություն չունի: Այն վկաներին են բերում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց կանգնած էին»,-ասում է  74-ամյա Լևոն Սիրեյանը, ով Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղից հատուկ մարտի 1-ի գործով անցնող բանտարկյալների դատերին ներկա լինելու համար գալիս է Երևան, իսկ վկաների ներկայությունը չապահովելը վրդովեցրել է նրան: Ալեքսանդ Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործով դատակոչված վկաներ Գառնիկ Դանիելյանը և Հմայակ Գալստյանը չէին ներկայցել դատարան: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը առաջարկեց միջոցներ ձեռնարկել նրանց ներկայությունն ապահովելու համար: «Կամ էլ մեղարդող կողմը ինչպես որ վարվեց երկու այլ վկաների հետ,թող հրաժարվի այս վկաների ցուցմունքից, մանավանդ, որ ոչ մի էական բան ցուցմունքի մեջ չկա»,-հավելեց Ալ Արզումնայնաը: Դատախազ Կորյուն Փիլոյանը նույնպես համաձայնեց բերման ենթարկել վկաներին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաստատեց, որ նշված վկաները պատշաճ կարգով ծանուցվել են, իրենց բացակայության համար որևէ նախազգուշացման գրություն չեն ներկայցրել: Դատարանը գտավ, որ բավարար հիմքեր կան հաջորդ դատական նիստին վկաներին բերման ենթարկելու համար և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությանը հանձնարարվեց հաջորդ նիստին ապահովել վկաների ներկայությունը: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 27-ին, ժամը 14:00-ին: lsireyan_220409«Ես համակրում եմ Արզումանյանին էլ, Սիրունյանին էլ, բոլոր քաղբանտարկյալներին էլ, և ես եղել եմ 1937թ-ի քաղբանտարկյալի ժառանգորդ, ինչպես խորհրդային ժամանակ էր 37 թիվ եղել, այնպես էլ այսօր է: 1 տարեկան 6 ամսեկան եմ եղել, հորս որպես քաղբանտարկյալ աքսորել են, այսօր էլ ուզում եմ, որ տեսնեմ` ազնվություն կա էս կառավարությունում, էս իշխանությունում»,-շարունակեց Լևոն Սիրեյանը, ցույց տալով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի ժառանգների վկայականը, և հաստատեց, որ դեռ էլի գալու է, որպեսզի տեսնի, թե ինչպես է ընթանալու դատավարությունը և արդյոք արդարադատությունը կհաղթի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter