HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործ»-ով պաշտպանները հրաժարվել են այլևս մասնակցել դատավարությանը

Ընդմիջումից հետո պաշտպան Հովիկ Արսենյանը չի ներկայացել դատարան: Դատարանը նրա նկատմամբ կիրառել է սանցկիա` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար և դիմել է Փաստաբանների պալատի խորհրդին  նրա վարքագիծը քննելու հարցով: Պաշտպանական կողմը հակադրվել է դատավորին հիմնավորելով, որ այստեղ լուծարվել է պաշտպանյալի և պաշտպանի միջև կնքված պայմանագիրը, և դատավորն իրավունք չունի մերժել Սասուն Միքայելյանի` իր պաշտպանից հրաժարվելու գրավոր դիմումը: Ավելին, Հովիկ Արսենյանը ոչ թե նշանակված` հանրային պաշտպան է, այլ պայմանագրային: Պաշտպանները դժգոհել են դատարանից, որ ամենօրյա դատական նիստեր նշանակելու պատճառով չեն հասցնում շփվել իրենց պաշտպանյալների հետ: Պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ ` կետ առ կետ նշելով դատավորի ապօրինի քայլերը և ընդգծելով նրա կամակատար որոշումների անօրինականությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter