HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից հետաձգվեց

10_03-datԱյսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայքների առաջին ատյանի դատարանում պետք է շարունակվեր «Յոթի գործ»-ի դատավարությունը միայն Գրիգոր Ոսկերչյանի մասնակցության: Դատավարությունը սկսվեց 15 րոպե ուշացումով Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի չներկայանալու պատճառով: Գրիգոր Ոսկերչյանը դատավորին դիմավորեց նստած, որի համար դատավորը կիրառեց նախազգուշացման սանկցիա: Գրիգոր Ոսկերչյանն առարկեց առանց իր պաշտպանյալի շարունակել դատական նիստը: Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատավորին զգուշացման գրություն էր ուղարկել, համաձայն որի մեկ այլ քրեական գործով նա մեկնել է Ախալցխա նախօրոք նշանակված դատական նիստին մասնակցելու և 11-13-ը բացակայելու է ՀՀ-ից: Ստեփան Ոսկանյանը խնդրել էր հետաձգել դատավարությունը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ Ստեփան Ոսկանյանը դատարանին չի դիմել իր բացակայելու հանգամանքների վերաբերյալ մինչ այս դիմումն ուղարկելը, և առկա չէ նիստից բացակայելու  դատարանի թույլտվությունը: Հովիկ Արսենյանը փաստեց, որ մինչ երեկվա դատական նիստի ավարտը Ստեփան Ոսկանյանը ուղղակիորեն դատարանին դիմեց, որպեսզի հաշվի առնվի այն հանգամանքը, որ պաշտպանական կողմն ունի նաև նախօրոք նշանակված այլ նիստեր և դատական նիստերի ժամանակացույցն այնպես դասավորել, որպեսզի խաթարումներ չլինեն: «Դատարանը ուղղակիորեն արհամարեց և հաշվի չառավ փաստաբանի ասածը և նշանակեց դատական նիստը»,-ասաց Հովիկ Արսենյանը: «Մինչ օրս պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը դեռևս մեզ հուշել էր, որ այսօր պաշտպաններից ինչ-որ մեկը չպետք է ներկայանա: Մենք գտնում ենք, որ սրա նպատակն է գործի քննությունը ձգձգել և խուսափել գործում առկա ապացույցների հրապարակային բաց քննարկումներից»,-ասաց Կորյուն Փիլոյանը: Դատավորը նաև ասաց, որ առանց դատարանի թույլտվության պաշտպանը իրվունք չուներ բացակայելու դատական նիստից «և ոչ թե ինքնուրույն որոշեր, թե որ գործն է կարևոր` հարևան հանրապետությունում, թե մեր վարույթում քննվող գրեական գործը»: Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանությունն իրավունքն ապահովելու համար դատավորը հետաձգեց դատական նիստը մինչը վաղը, ժամը 12:00` ասելով, որ ապահովվի կամ փաստաբանի ներկայությունը, կամ մեկ այլ պաշտպան ներգրավվի: Նիստի ավարտից հետո Հովիկ Արսենյանը դատավարությունը բնորոշեց որպես  «մեծ դերասանի թատրոն, դատավորն ինչպես ուզում է, այնպես էլ որոշում է»: Ի դեպ, այսօր դրսում հավաքված ցուցարարներից շատերը չկային, չկային նաև ցուցապաստառները: Մեղադրյալների հարազատներից ոմանք, ինչպես նաև Գ. Ոսկերչյանի, Ալ. Արզումանյանի կանայք, նիստերի դահլիճում էին, այլ ոչ թե դրսում: «Միշտ չէինք մտնում, որովհետև չէինք ուզում, որ մեր ամուսինները տեսնեն, թե մեզ հետ ինչպես են վարվում, չեմ ուզում, որ Ալիկը տեսնի ու վատ զգա, ու քանի որ այսօր ինքը նիստին չկար, մտանք որ գոնե մեր ընտանիքից մեկը այնտեղ լիենր»,-մեզ հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար Ալեկսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter