
Մարտի 1-ի գործով հանձնաժողովի հարցը քննարկվում է գրեթե դատարկ դահլիճում
Այս պահին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ ամբիոնից խոսում է մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: Դահլիճը, սակայն, գրեթե դատարկ է:
Ջհանգիրյանը նշեց, որ լավ կլիներ՝ այս նոր հանձնաժողովի հարցը քննարկվեր այնպես, ինչպես «գազային» հանձնաժողովի պարագայում, երբ մեծամասնություն ՀՀԿ-ն դահլիճում էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել