HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9-ամյա տղան խնդրում է Ձմեռ պապից բուժել իր մայրիկին, մայրն ապավինում է բարեգութ մարդկանց

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ից «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանը տեղեկացրել են, որ 42-ամյա Աշխեն Մկրտչյանն իր որդու` Էրիկի հետ ապրում է Ագարակ քաղաքում: Աշխենը հիվանդ է, սկզբնական ախտորոշումը` լյարդի ցիրոզ, տրվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիմա նրա մոտ ասցիտ է` որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում: Վիճակը օր-օրի բարդանում է: Աշխենը պարբարեբար բուժում է ստացել մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում:

«Արդեն յոթ ամիս է, ինչ չեմ կարողանում Երևան գնալ, բուժումս շարունակել, ֆինանսական ծանր վիճակում ենք: Ամեն գնալ-գալու համար մոտ 150.000 դրամ գումար է պետք: Հիմնականում պարտքով եմ վերցնում, բայց հիմա դա էլ չի ստացվում»,- ասում է Աշխենը:

Հիվանդության սկզբնական փուլում Աշխենին տրվել էր հաշմանդամության 3-րդ կարգ, բայց հետո, երբ հիվանդությունը սկսեց բարդանալ ու ախտորոշվեց ասցիտ, տրվեց 2-րդ կարգ: Բայց անգամ այս պարագայում, նա չի կարողանում անվճար դեղորայք ձեռք բերել:

Աշխենի հավատը, հույսը, ուրախությունը Էրիկն է: Նա ընդամենն 9 տարեկան է, բայց, ցավոք, ճակատագրի բերումով, տղան ամբողջովին ապրում է մոր հիվանությամբ, տեղյակ է ամեն ինչից, անգիր հիշում է այն բոլոր հիվանդանոցները, որոնցում մայրը եղել է, հիշում է բժիշկներին, դեղերի անվանումները...

Ակամա հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ պապից ակնկալիք ունի. «Ձմեռ պապիկին կխնդրեմ, որ մամայի հիվանդությունը բուժի»:

Բոլոր նրանք, ովքեր կցանական օգնել Աշխեն Մկրտչյանին, կարող են զանգահարել՝ (+37491) 02-46-77 կամ (+37491) 03-23-88 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ (2)

Գ.Համբարձումյան
Աշխենին Ագարակում բոլորն են ճանաչում: Նա պարբերաբար ՓԲԸ-ից ստանում է բավականին կանկարժեք անվճար դեղորայք (միայն վերջին 1 տարում մոտ 300000 դրամի չափով): Նրան դեռ ԱԺ պատգամավոր ժամանակից պարբերաբար օգնում է Սյունիքի մարզպետը: Վստահ եմ, որ Աշխենի որդու խնդրանքը անպատասղան չի մնա Մեծ բարերարի կողմից:
Tigran
Hargeli hetq.am xmbagrutyun. Kardalov Agaraki bnakich, lyardi lurj hivandutyamb tarapox Ashxen Mkrtchyani /vorin shatern en janachum/ masin hodvac@, cankanum enq texekacnel. 1. Ashxen Mkrtchyan@ mshtapes gtnvel e Mexru bzhshkakan kentroni hskoxutyan nerqo. 2. Mshtapes anvjar Mexru bk-ic stacel e tankarzheq dexorayq, miayn 2013 t. @ntacqum 300 hazar drami arzheqov. 3. Nran ajakcutyun e cucaberel Vahe Hakobyan@ derevs patgamavor exac zhamanak. 4. Mer texekutyunnerov na Agaraki qaxaqapeti mijnordutyamb @ndgrkvel e naeu Lernahayastan himnadrami cragrerum. 5. Vorqanov vor texyak enq, Vahe Hakobyani marzpet nshanakveluc heto na erbeve chi dimel marzpetin ognutyan xndranqov, sakayn, vstah enq, vor dimelu depqum kstana ognutyun. Aroxjutyun enq maxtum tikin Ashxen Mkrtchyanin. Astvac pahapan iren ev ir @ntaniqin. Shnorhakalutyun bolor ajakicnerin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter