HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոստանյանը ՄԻՊ-ին խնդրում է ներկայացնել «առնվազն մեկ փաստ»

Հարգելի պարոն Անդրեասյան,

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ է քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա: 

ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:   

Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ: 

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար: 

Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ:

Հարգանքով՝ Գ. Ս. Կոստանյան 

Լուս.՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանություններ (6)

rafayel
Ամենահասարակ փաստը՝դիցուկ վերցնում ես մի հասարակ դատավոր/ինչպես կասեր մեր մաթեմատիկայի ուսուցիչ ընկ.Հարությունյանը/,գումարում ես նրա և նրա անբողջ հարազատ շրջապատի/եղբայր,քույր,զոքանչ,աներ ու աներձաք և այլն/ վերջին քսան տարվա ստացած աշխատավարձերն ու եկամուտները/ընդունում ենք,որ նրանք այդ ամբողջը հավաքել են ու ոչ մի կոպեկ չեն ծախսել,դաժե հաց էլ չեն կերել,ու հագնվել/ասենք թե այն հավասար է ինչ որ x թվի,հետո վերցնում ենք նրանց բոլորի անշարժ և շարժական գույքը՝ գումարած սովետից մնացած,որը հավասար է y թվի՝x-ը բաժանում ենք y-ի վրա,եթե 1-ից մեծ թիվ է ստացվում ուրեմն մեր ուսումնասիրության օբեկտը անուղղելի կաշառակեր է,նրա նկատմամբ կիրառում ենք վերը նշված Դարեհ արքայի մաշկազերծման գործողությունը,եթե 1-ից փոքր ստացվի թողնում ենք շարունակի իր ազգանվեր գործը
Վահան
«Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն....» Պարոն Դատախազ...ՃԻՇՏ հայերեն գրե՛ք...ոչ թէ «որպեսզի», այլ պարզապես «որ»: Մի քիչ քերականություն սովորե՛ք:
Գեւորգ
Փաստորեն մեր դատարանը ամենամարդասիրական դատարանն է աշխարհում - ով ինչքան կարողանում է տալիս է, մարդիկ էլ վերցնում են սուս ու փուս՝ ինչ-որ 200 մանեթից սկսած: Բա որ չառնեն ու բոլորին բանտերը լցնեն, ինչ կստացվի?
mahmouzian
not only the judicial system is rotten. the education system [ money under the table] at university is a disgrace.
Xunsap'ha
Prosecutor General Gevorg Kostanyan's above photo is an excellent representation for deception, bribery, lies and corruption, that are eating away at the fabric of Armenian society. Instead of himself digging out evil in the judicial system, he wants others to do his job. He is implying that he is unaware of even one single case of bribery so he can launch a criminal case against his fellow officials. Needless to say, his guarantee of witness protection is no different from a fox assuring the chickens of their safety.
Xunsap'ha
Գևորգ Կոստանյանի դիմանկարը շատ լաւ կը ներկայացնէ Հայաստանի կառավարական խաւերու մէջ տիրապետող եղծն ու ապականութիւնը: Փոխանակ ինքն իր պարտականութիւնը կատարելու, կ՛ակնկալէ որ հանրութիւնը իրեն փաստ հայթայթէ, որպէսզի դատական եղծի դէմ պայքառի իր առաջին քայլն առնէ: Ցաւալին սա է որ, Կոստանեանի նման կոյրեր, կաշառակերութեամբ և այլ զանազան ապականած միջոցներու դիմելով, յօժարօրէն իրենց իսկ երկիրն է որ կը քանդեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter