Առաջարկում են Արցախը հայտնագործել որպես հասարակություն և ոչ որպես տարածք
Արցախի եվրոպական շարժումը շնորհավորական նամակ է հղել դեսպան Սերժ Սմեսովին` Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում նշանակավելու կապակցությամբ:
Նամակում մասնավորապես ասված է. «Մենք ուրախ ենք Ձեզ տեսնել Արևելյան
գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով դեսպանի պաշտոնում և համարում ենք, որ Ձեր փորձն ու արհեստավարժությունը կտան գերազանց արդյունքներ այս պաշտոնում:
Պարոն դեսպան,
Օգտվելով այս առիթից` թույլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել Եվրախորհրդարանի վերջերս ընդունած «Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին. արևելյան ուղղություն» բանաձևի վրա: Մենք հատկապես գնահատում ենք այն հոդվածները, որոնք կոչ են անում քննել Հարավային Կովկասի չճանաչված/մասամբ ճանաչված երկրների հասարակությունների հետ հարաբերվելու պրագմատիկ նախաձեռնությունները և նորարարական մոտեցումները:
Մենք հույս ունենք, որ Ձեր առաքելության հատվածում Ֆրանսիան կավելացնի Լեռնային Ղարաբաղում իր ծրագրերի և կոնտակտների թիվը:
Ձերդ Գերազանցություն,
Արցախի եվրոպական շարժումը հրավիրում է կատարելու այս նոր պաշտոնում Ձեր առաջին այցը Ստեփանակերտ` հանդիպելու Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և միասին խորհելու Արևելյան գործընկերության շրջանակներում նոր մոտեցումների մասին: Մենք հետևել ենք Ձեր գործունեությանը որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան և հավատում ենք Ձեր վճռականությանը` կատարելու առաջին քայլերը հայտանգործելու Արցախը որպես հասարակություն և ոչ որպես տարածք:
Նախօրոք շնորհակալություն հայտնելով այն ուշադրության համար, որ կդարձնեք այս նամակին` ընդունեցեք, պարոն դեսպան, մեր խորին հարգանքի հավաստիքը:
Հարգանքներով,
Արցախի եվրոպական շարժում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել