
«Կասկադին» հարակից երթևեկելի տարածքում սահմանվել են ավտոտրանսպորտի երթևեկի հստակ ժամեր
«Կասկադ» համալիրին հարակից երթևեկելի տարածքում՝ Իսահակյան-Թամանյան փողոցներում, ամեն օր ժամը 11-ից 24-ը երթևեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
Քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել վարչական բոլոր շրջանների համապատասխան վայրերում ևս «Կասկադի» օրինակը կիրառելու և երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել