
«Հետքի» լրագրողը՝ առաջին մրցանակակիր
Այսօր տեղի է ունեցել Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով:
Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան տպագիր, առցանց և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված շուրջ 50 լրագրողական նյութ:
Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխության հաղթողներն են.
• Առաջին տեղ - Երանուհի Սողոյանի Hetq.am կայքում տպագրված Լիպովցի հայ էմիգրանտների մասին հոդվածաշարի համար (88 միավոր),
• Երկրորդ տեղ - Լիլիթ Ավագյանի «168 ժամ» կայքում տպագրված «Ավելորդը» հոդվածի համար (76 միավոր),
• Երրորդ տեղ - Հասմիկ Բադալյանի «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ցատկ Եվրոպայում կամ օտարության փորձությունը» հոդվածին (75 միավոր):
Հաղթողներին տրվել են վկայագրեր և դրամական պարգևներ. առաջին տեղի համար 1000, երկրորդ տեղի համար` 500 և երրորդ տեղի համար` 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել