
Կալանավորվել է ՊԵԿ աշխատակիցը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման և կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Արիստակեսի Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011 թ. մայիսի 13-ին` ժամը 01:10-ի սահմաններում, ալկոհոլային հարբածության վիճակում վարելով «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի, 19 SU 444 պետհամարանիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատ Ջանոյանին, ով տեղում մահացել է, իսկ ինքը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի:
2011 թվականի հունիսի 22-ին Արշակ Մաթևոսյանի նկատմանբ խափանման միջոց է կիրառվել կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Մեկնաբանել