
Պատգամավորներն ԱԺ-ում՝ ինչպես սեփական տանը (վիդեո)
Ազգային ժողովի պատգամավորների վարքն ու գործելաոճն առաջին անգամը չէ, որ մամուլի ուշադրության եւ քննարկման առարկան են դառնում: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում: Պատգամավորները շարունակում են նիստերի դահլիճում իրենց զգալ, ինչպես սեփական տանը. շարունակում են հայհոյել, աթոռներին կիսապառկել, մաստակ ծամել…: Ձեռքի հետ էլ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն:
Գրեթե բոլոր պետական մարմիններում գործում են էթիկայի հանձնաժողովներ, եւ պաշտոնյաների վարքը քննարկման առարկա է դառնում հենց այդ հանձնաժողովում: Ազգային ժողովը նման հանձնաժողով չունի:
Սակայն պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ասելով, եթե մարդը համապատասխան ավանդույթների հետ չի շփվել, շատ դժվար է, նույնիսկ ռոմանտիկ կարող է հնչել, որ ինչ-որ օրենք ընդունելով ու հանձնաժողով ստեղծելով` այդ խնդիրները լուծվեն:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել