HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղում եւս 3 հէկ կկառուցվի

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հանդիպումը Քաշաթաղի շրջանի ուսանողների հետ: Հանդիպումը նվիրված էր շրջանի ազատագրման 20-ամյակին: Կառավարության ղեկավարը շեշտեց Քաշաթաղի շրջանի նշանակությունը Արցախի Հանրապետության համար և հավաստիացրեց, որ ոչ ոք չի պատրաստվում հող հանձնել: Շնորհիվ վերջին տարիների քաղաքականության` նրա խոսքով` շրջանում հաջողվել է փշրել այդ կարծրատիպը և հիմնավորել նորը` որ Քաշաթաղի շրջանը սակարկման ենթակա չէ և հանդիսանում է ԱՀ անքակտելի մասը: Անդրադառնալով շրջանի առաձնահատկություններին և հիմնախնդիրներին` վարչապետը նշել է, որ, օգտագործելով տեղանքի ողջ պոտենցիալը, անհրաժեշտ է զարգացնել այն:  

Շրջանի տնտեսության զարգացումը հնարավորություն կտա բնակչության թիվն ավելացնել:  Շրջանի տնտեսության զարգացման համար Ա. Հարությունյանը կարևորում է ենթակառուցվածքների վերականգնումն ինչպես պետական միջոցներով, այնպես էլ բարեգործական ծրագրերով և այլ ռեսուրսներով:  Անդրադառնալով շրջանի տնտեսության զարգացման առաջնահերթություններին` կառավարության ղեկավարը նշեց, որ բացի գործող երկու հիդրոէլեկտակայաններից, շուտով կկառուցվեն ևս 3-ը, ինչի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Տնտեսության այլ ուղղություններից վարչապետը առանձնացրեց հանքարդյունաբերությունը, որը հեռանկարային ճյուղ է Քաշաթաղի  շրջանի համար: Ա. Հարությունյանը շեշտեց գյուղատնտեսության զարգացման համար շրջանի բարենպաստ պայմանները, որոնք, ըստ նրան, բացառիկ են մյուս շրջանների համեմատ: Քննարկվում է զբոսաշրջության զարգացման հեռանկարը: Բնակարանաշինության հիմնախնդրի մասին վարչապետը նշեց, որ շինանյութեր տրամադրելուց բացի, անհրաժեշտ է նաև բնակիչների համար հիփոթեկային վարկերից օգտվելու հնարավորություն ստեղծել:

Հանդիպման վերջում կառավարության ղեկավարը պատասխանեց  ներկաների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին ուսման վարձավճարներին, ինտերնետային կապի ապահովմանը, բնակարանային հարցերին և այլն:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter