Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հեռահար հարվածների ցանկը
Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների առաջնահերթ թիրախների ցանկը։ Զինվորականների հետ հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր մենք պայմանավորվել ենք շարունակել մեր գործողությունները և թարմացրել ենք առաջնահերթ թիրախների ցանկը՝ հաշվի առնելով Ռուսաստանի վրա իրական ազդեցություն գործադրելու և նրա՝ պատերազմը շարունակելու ու ձգձգելու կարողությունը։
Մեր գլխավոր նպատակն այն է, որ հեռահար հարվածների միջոցով գործադրվող ճնշումն ավելի ուժեղ դրդի Ռուսաստանին դիմել դիվանագիտական լուծումների։ Դրան պետք է նպաստեն զենքի, նավթի և այլ ոլորտների համար անհրաժեշտ բաղադրիչների արտադրության դժվարությունները, տնտեսական կորուստները, ինչպես նաև պատերազմի հետևանքների՝ հենց Ռուսաստանի տարածք տեղափոխվելը»,- ընդգծել է նախագահ Զելենսկին։
Հունիսի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի համար հաստատել է Ռուսաստանի վրա «ազդեցության 40-օրյա գործողությունը», որը նպատակ ունի հասնել «պատերազմի դադարեցմանը»: Նա որևէ մանրամասն չէր նշել, սակայն շուտով դրան հաջորդել էին նավթավերամշակման գործարաններին հարվածների ուժեղացումը (այդ թվում՝ սահմանից զգալի հեռավորության վրա) ու Wildberries-ի պահեստների վրա հարձակումները։ Հուլիսի 10-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերում ստեղծել է «Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության հրամանատարություն»։
Լուսանկարը՝ ABACA-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել