Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկի մասին լուրերը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի պահանջել վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ։ Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ չեն ընթանում, սակայն միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը դեռ հնարավոր է:
«Միջնորդները կարող են տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների մասին մեզ ամերիկյան կողմից հաղորդագրություններ փոխանցել, սակայն ներկայումս մենք ամերիկյան կողմի հետ ոչ մի բանակցություն չունենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա։ Բաղայիի խոսքով՝ հերթական սրումից ի վեր Իրանը չի պահանջել որևէ բանակցության անցկացում։
«Իրանի կողմից բանակցությունների խնդրանքը նորություն է, որն ընդդիմախոսները ժամանակ առ ժամանակ հրապարակում են»,- հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական էսկալացիան սկսվել էր հուլիսի 8-ին։ ԱՄՆ Զինված ուժերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ մի քանի հարվածներ էին հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա իրանական կողմի հարձակման:
Նույն օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմի դադարեցման մասին: Պատասխան գործողությունների շրջանակներում Թեհրանը սկսել էր հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտներին, որոնք գտնվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում: Հուլիսի 24-ին կողմերը դադարեցրել էին փոխադարձ հարվածները։
Լուսանկարում՝ Էսմայիլ Բաղային/Majid Asgaripour/WANA (West Asia News Agency) via Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել