Ֆրանսիան Ուկրաինային SCALP հրթիռների արտադրության լիցենզիա կտա
Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել թևավոր SCALP հրթիռների արտադրության լիցենզիան։ Ուկրաինական Liga.net պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
SCALP-ից զատ, Ուկրաինան կստանա նաև ավիացիոն կառավարվող AASM զինամթերքի և ֆրանս-իտալական SAMP/T ՀՕՊ համակարգերի համար Aster տեսակի զենիթային հրթիռների արտադրության լիզենցիան։
Ուկրաինան մտադիր է նաև ձեռքբերել Rafale տեսակի ֆրանսիական 16 կործանիչ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այդ ինքնաթիռներն ուկրաինական երկնքում կսկսեն մարտական խնդիրներ իրականացնել արդեն 2028-2029 թվականներին։
Անցած շաբաթ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ուկրաինային Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու մտադրության մասին։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության համար դրանք կրիտիկական նշանակություն ունեցող հրթիռներ են, սակայն, փորձագետների կարծիքով, Ուկրաինայում դրանց սերիական արտադրությունը հնարավոր չի լինի արագ գործարկել։
Լուսանկարը՝ Lewis Joly/AP Photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել