HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յիշատակներուս մէջ կը լողայ միտքս... Միսաք և Մելինե Մանուշեաններ (մաս 2)

սկիզբը

Սիրո անսովոր խոստովանություն

ՀՕԿ-ի համագումարի պատվիրակները Միսաքին և Մելինեին կենտրոնական վարչության անդամ ընտրեցին: Այնպես որ, գործի բերումով գրեթե ամեն օր հանդիպելու առիթը ստեղծվեց: Մի օր Միսաքը Մելինեին ասաց արդյո՞ք չէր ուզի իր սիրած աղջկան հանդիպել: «Ինչու ոչ»՝ պատսախանեց: Այդ ժամանակ նա գրպանից հանեց հայելին և պահեց Մելինեի առջև: Ասում էր, թե նրա աչքերը իր մոր աչքերն էին հիշեցնում: Մոր մասին հիշատակները նրան հաճախ էին խեղճացնում: Մի օր իր ընկերոջ՝ նախկին ադամանդագործ Միհրան Մազլեմեանի՝ Դեղձանիկի տանը ասաց. «Անկեղծօրէն կը նախանձեմ քեզ, ոչ թէ որովհետև կին ունիս և զաւակ, ոչ թէ որովհետև տուն ունիս և ինքնաբաւ կեանք, այլ պարզապէս, որովհետև սենեակի անկիւնը նստեցուցած ծերուկ մայր մը ունիս: Օր մը ես ալ պիտի ունենամ այս բոլորը որ դուն ունիս, բայց պիտի չի կրնամ մայր մը ունենալու»: Եվ ստացավ մի աննման պատասխան ընկերոջից .«Ես մէկ հատ մայր ունիմ, Մանուշ, մինչդեռ դուն ունիս քու բոլոր ընկերներուդ մայրերը որպէս մայր»:

c6c08b8e-cf15-4159-b19f-62ee042a0825.jpg (8 KB)

ՀՕԿ-ի գործերին, «Զանգու» պարբերականին, աշխատավորների իրավունքների պաշտպանության և հանրային այլ գործերին զուգահեռ կսվում էր նրանց սիրավեպը, որ կարող էր ընդհատվել, եթե «Սիրոյ առաջին պայմանը զոհողութիւնն է» ասելով, Միսաքը չնետվեր Մաաս գետի ջրապտույտի մեջ հայտնված Մելինեին փրկելու: Զբոսանքներ Բուլոնյան անտառում, Լյուքսենբուրգի պարտեզում, դասական համերգներ, կինոդիտումներ... Շարժանկարի առումով նրանց ճաշակները տարբեր էին: Միսաքը սիրում էր կատակերգություններ ֆրանսացի հայտնի դերասանների մասնակցությամբ, իսկ Մելինեն ռոմանտիկ ֆիլմերի սիրահար էր: Բայց միշտ հարգում էր Միսաքի ընտրությունը: Քաղաքական հարցերում նրանք չունեին տարաձայնություններ: Համայնավար էին երկուսն էլ: 1936-ից՝ ամուսիններ՝ Քնար և Մամիկոն Ազնավուրեանների օրհնությամբ: «...Քեզ գրկիս մէջ կը սեղմեմ քաղցրութեամբ եւ կը գինովցնեմ համբոյրներովս...»:

Խաբեություն խաղաղության անունով

Հազիվ 12-15 տարի էր անցել առաջին համաշխարհայինի ավարտից, բայց շխարհը նորից մեծ պատերազմի թատերաբեմի էր վերածվում: Ֆաշիզմի և նացիզմի օրրաններում այլանդակություններ էին կատարվում: Անգամ գործը հասավ եկեղեցիներին. Իտալիայում Մուսոլինին հարձակվեց Կաթոլիկ եկեղեցու վրա, հայտարարեց, թե այն չի համապատասխանում իտալական ժողովրդի ազգային արժեքներին և պետականության որդեգրած քաղաքականությանը, մեղադրեց Պապին: Գերմանիայում Գեստապոն բռնագրավեց հարյուրավոր եկեղեցիներ՝ պատերազմ սկսեց խաչերի դեմ, սկսեց գրաքննել եկեղեցական նյութերը, ձերբակալեց և Դախաուի համակենտրոնացման ճամբար ուղարկեց հազարավոր եկեղեցականների։ Մի խոսքով՝ խենթանոց էր Եվրոպայում: Ֆրանսիան անշուշտ անմասն չէր այդ ամենից: Վարչապետ Դալադեն դրժեց իր գործընկերային արտավորությունը Չեխոսլովակիայի հանդեպ և իր ստորագրությունը դրեց Հիտլերի, Մուսոլինիի, Չեմբեռլենի անունների կողքին՝ պատմության մեջ, որպես «Մյունխենյան դավաճանություն» ճանաչված համաձայնագրի տակ: Այդպիսով՝ աչք փակեց իր դաշնակցի վրա գերմանական հարձակման առջև՝ միամտորեն հավատալով Հիտլերի խոսքին, թե իբր դա իր վերջին տարածքային պահանջն հարևան պետություններից և դրանից հետո խաղաղություն է լինելու: Այնինչ եղավ պատերազմ՝ այն էլ համաշխարհային:

Նիցցա, 1931թ..jpg (616 KB)

Նիցցա, 1931 թ.

Ստեփան Ոսկանից մինչև Միսաք Մանուշեան. Ֆրանսական եռագույնը ծածանելով 

939-ին Հուլիս 14-ին, Փարիզի արվարձանում գտնվող Բուֆֆալո մարզադաշտում շվում էր Բաստիլի գրավման 150 ամյակը: Հեծանվասպորտի, ռեգբիի, ֆուտբոլի համար նախատեսված այս վայրը միշտ էր բազմամարդ եղել: Էլ չասած, որ ամերիկացի Վիլյամ Կոդին՝ մականունը Բուֆֆալո Բիլ, «Վայրի արևմուտք» կրկեսային շոու էր տվել այստեղ, թողնելով իր անունը մարզադաշտի վրա: Բայց ժողովրդական ճակատի անդամ Միսաք Մանուշեանը, երբ 1939-ի Հուլիս 14-ին Ֆրանսիայի կապույտ-ճերմակ-կարմիրով անցնում էր տողանցքի առջևից, հազիվ թե մտքին Բուֆֆալո Բիլը գար: Նա հիշում էր իր հայրենակից Ստեփան Ոսկանեանին՝ Ոսկանին, որ 1789-ին՝ հեղափոխության կատաղի օրերին, Ֆրանսական եռագույնով մտավ Լուի Ֆիլիպի պալատ: Փողոցներում բարիկադներ էին, հնչում էր Մարսելիեզը, ժողովորդը ապստամբում էր, իսկ թագավորը փախչում... Նրա մտապատկերում էր նաև նացիստների կողմից բարբարոսաբար ոչնչացված Իսպանական Գեռնիկան՝ իր խաղաղ բնակիչներով...

Առաջին ձերբակալությունը

Նույն թվականի Սեպտեմբեր 2-ին, երբ պատերազմն արդեն սկսված էր, նրան տարան Սանտե բանտ՝ կոմունիստական կուսակցության հետ կապեր ունենալու համար: Միսաքը գիտեր, որ իր սերունդը ստիպված էր կռվելու նացիզմի դեմ: «Սարսափելի կռիվ է լինելու, բայց մենք հաղթելու ենք»: Սանտեում Միսաքը խնդրեց իր պարտքը Ֆրանսիայի առջև կատարելու համար, թույլ տալ իրեն մեկնելու ռազմաճակատ: Թույլատրեցին, բայց վստահեցին միայն զինվորների մարմնակրթության մարզիչի գործը: Զորամասում շատ հայեր կային: «...Այս պատերազը մի փորձաքար է, որտեղ պիտի ճշտվի յուրաքանչյուրի դիրքը Ֆրանսիայի և մանավանդ այրենիքի հանդեպ»: Հոկտեմբերին տեղափոխվեց Կոլպո՝ Բրետոնական թերակղզում տեղակայված Ֆրանսական 4-րդ մասնագիտական ուսուցման վաշտ՝ փականագործություն սովորելու և բանակին օգտակար լինելու համար: Ինչևէ՝ կարողացավ փախչել և վերադառնալ Մելինեի մոտ՝ Փարիզ: Կոմունիստական կուսակցության գործունեությունը արդեն արգելված էր: Տանն էր: Ապրում էին համեստ մի բնակարանում՝ փոքրիկ ննջարանով և խոհանոցով՝ գրեթե առանց կահույքի: Մելինեն պատմում է, որ ամեն առավոտ մարզանք էր անում: Ձմռանը պատուհանագոգից հավաքում էր ձյունը և տան մեջ շփում մարմինը: Սովորաբար հագնում էր գոլֆ, մարմինը գրկող պիրկ բաճկոն, արևարգել գլխարկը քաշում էր գլխին մինչև աչքերը՝ ծածուկ մնալու համար:

03_MANOUCHIAN_PHOTO_GROUPE_DETAIL.jpg (3.37 MB)

Նստած՝ Միսաք Մանուշեան և Պերճուհի Էլեքեան, կանգնած՝ Մելինե, 1935թ.

Երկրորդ ձերբակալությունը

1940-ի Հունիս 14-ին Փարիզն ընկավ: Ֆրանսիայի հյուսիսը անցավ Գերմանիայի ազմական վերահսկողության տակ, իսկ հարավում նացիստների հետ համագործակցող Վիշիի կառավարությունն էր՝ Անրի Ֆիլիպ Պետենի գլխավորությամբ: Շառլ Ազնավուրը հիշում է՝ «Մենք նայում էինք, թե նրանց զորքերի ընտրանին ինչպես էր անցնում Լաֆայեթ փողոցն ի վեր: Բոլորս քարացել էինք, մայթերին կանգնած տղամարդ թե կին արտասվում էին՝ տեսնելով, թե այդ օտար շարասյունն ինչպես է տրորում ու պղծում մեր մայրաքաղաքի հողը»: Ժողովուրդը ատում էր նացիստներին, ատում էր ծախված սեփական կառավարությանը: Ատելությունն այն աստիճանի էր հասել, որ գերմանացի և նացիստ բառերը ֆրանսացու գիտակցության մեջ նույնացել էին: Մելինեն պատմում է, որ անգամ համերգների ժամանակ, երբ հնչում էր Բախ կամ Բեթհովեն, հանդիսականը սուլում էր: 1941-ի Հունիս 22-ին, ճիշտ հիտլերյան Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակման օրը, Միսաքին կրկին ձերբակալեցին: Բուրժե կայարանից անասունների տեղափոխման համար նախատեսված վագոններով նրան և բազմաթիվ ուրիշների, տեղափոխեցին Կոմպիեն, այն նույն քաղաքը, որտեղ 1918-ին ստորագրվել էր Առաջին աշխարհամարտի զինադադարի մասին փաստաթուղթը։ Կոմպիեի ճամբարում ևս շատ հայ ալանավորներ կային: Գերմանացիները նրանց կալանախուցը անվանում էին ինտելեկտուալների, քանի որ խցի «բնակիչները» բժիշկ, բանաստեղծ, լրագրող, ճարտարագետ, փաստաբան էին: Ֆրանսական ոստիկանությունը նրանց գեստապոյին էր հանձնել՝ անունների դիմաց «կոմունիստ» գրելով: Միսաքը համար 351-ն էր: Դատի ժամանակ նա հերքեց ե կոմունիստ է, իսկ գեստապոյականներն էլ չկարողացան ապացուցել, որ՝ է: Այս անգամ էլ ազատվեց: 

նար և Մամիկոն Ազնավուրեանները պայքարի կարևոր օղակ

Ընդհատակյա բազմաթիվ մբերը, պարտիզանական գաղտնի ցանցերը կազմավորեցին Résistance –ը՝ Դիմադրության շարժումը և գործեցին մինչև Ֆրանսիայի ազատագրումը 1944-ին: Ֆրանսական Դիմադրությունը բազմազգ շարժում էր՝ ներգրավված էին հայեր, իսպանացիներ, իտալացիներ, լեհեր, րեաներ...: Առանցքը ցանցային OI էր՝ «Ներգաղթյալների աշխատավորական ուժ»ը, որ ի սկզբանե պայքարում էր աշխատանքային, մարդկային իրավունքների, արդար վարձատրության համար, իսկ 1941-ին երաճել էր հակաֆաշիստական պարտիզանական զինված շարժման: Հայերը շատ գործուն տարր էին այս շարժման մեջ, ինչպես նաև «Գերմանական աշխատանք»-ում: Այս խումբը Վերմախտի՝ հիմնականում ռազմագերիներից բաղկացած արևելյան լեգիոնում, հականացիստական քարոզչություն էր տանում՝ խափանարար գործողությունների դիմելու համար: Ֆրանսիայի հայերը մեծամասամբ հակաֆաշիստ էին: Եթե Դիմադրության անդամ էլ չէին, ապա օգնում էին, ինչպես կարող էին՝ գեստապոյականների, կասկածելիների մասին տեղեկություն էին հավաքում, հետևում նրանց երթևեկին և այդ մասին հայտնում էին ում որ հարկն է: Մանուշեաններին հատկապես արժեքավոր տեղեկություններ էր հայտնում Մամիկոն Ազնավուրեանը՝ Շառլի հայրը: Նա աշխատում էր «Րաֆֆի» ռեստորանում, որտեղ սիրում էին հարբել գերմանացիները: Ականջ էր դնում նրանց խոսակցություններին և տեղեկացնում Մանուշին: Քանի-քանի անգամ են նրանք՝ տեր և տիկին Ազնավուրեանները իրենց կամ ազգականների տներում թաքցրել Միսաքին, Մելինեին և դիմադրության մյուս անդամներին: Շուտով գեստապոյականները գալիս են Միշա Ազնավուեանի ետևից: Նրան տանը չեն գտնում: Աիդան՝ Շառլի քույրը, նկարագրում է, թե խուզարկության ժամանակ մայրը դերասանական ինչ փայլուն դեր է կատարել. «...նա իրեն հիմարի տեղ էր դրել և, իբր արցունքները հազիվ զսպելով, ոստիկաններից մեկին թախանձում էր.

-Պարո՛ն, պարո՛ն, ամուսինս ինձ առանց փողի, առանց մի պատառ ուտելիքի է թողել-փախել: ...Հաստատ գիտեմ, ջահել կին է ճարել: ...Գլուխս, ո՞ր պատին տամ...»: Ոստիկանների ջղերը չեն դիմացել այդ հիստերիկ ելույթին, և արագ մը հեռացել են:

Դիմադրության առաջնորդներից ոմանտան Միշել Ժորժը

«Եղիր վճռական ամէն պարագաներու մէջ նոյնիսկ եթէ գիտես որ պիտի ձախողիս: Երկմտութիւնը կը սպաննէ հոգեկան ուժերը և մարդը կը դարձնէ կեանքի խաղալիք»: Այս «Ստվերների բանակը» անում էր հնարավոր և անհնար ամեն գործողություն՝ մարդկությունը չարիքից փրկելու համար: Եվ Քոմանտան Միշել Ժորժը՝ Միսաք Մանուշեանը, արժման առջևում էր: Դիմադրության ամեն մի մարտիկ իր ծածկագիրն ուներ: Միսաքինը 10300-ն էր: Ամեն օրվա ավարտին Մելինեն թաքստոցից հանում էր գրամեքենան և տպում հաշվետվություն՝ մանրամասնելով ծածկագրված մարտիկների կատարած գործողությունները, տեղեկատվությունը տարածվում էր տարբեր միջոցներով. Լոնդոնի ռադիոհաճախություններով, որ շատ դեպքերում խլացվում էր գերմանացիների կողմից, նաև ընդհատակյան մամուլի միջոցով: 100 միլիոնավոր տպաքանակով հազարից ավել ընդհատակյան թերթեր էին շրջանառվում այդ տարիներին: Մելինեն գրում էր Liberté-ի համար: 

ésistance-ի գործողություններից

Զորանոցից դուրս եկած էսէսականները երգում էին ”Horst-Wessel-Lied”, երբ ետված ռնակը սպանեց նրանցից -ին, իրավորեց մյուսներին և մի ահռելի խուճապ առաջացրեց շրջակայքում: 1943-ի Մարտ 17-ն էր: Դա Միսաք Մանուշեանի առաջին գործողությունն էր: Ռումբը պայթեց՝ նրա սրտից մի մեծ բեռ գցելով: Այդ գործողությունը նա համարում էր մի տեսակ հարգանքի տուրք ցեղասպանության ժամանակ սպանված իր հոր և սովամահ եղած մոր հիշատակին և վրեժ գերմանացիներից, ովքեր նախորդ մեծ պատերազմի ժամանակ օժանդակել էին թուրքերին իրենց բարբարոսությունների մեջ: Նա սպանում էր մարդասպաններին, որոնց նկատմամբ արդարադատությունը լուռ էր: Այդ գործողություններից Միսաքի զգացողությունն նույնն էր, ինչ Արամ Երկանեանինը, երբ Արշավիր Շիրակեանի հետ սատկացրեց Բեհաէդին Շաքիրին Ջեմալ Ազմիին և հաջորդ օրը գրեց. «..այնպիսի երանաւետ մի քնով քնեցի այդ գիշեր ...ոչ մի յոգնութիւն, ոչ մի կասկած կամ երկիւղ ...չէի մտածում, թէ ոստիկանութիւն կայ և հետապնդումներ: Կարծես վերադարձել էի հաճելի քեֆից և գինին՝ քաղցր թմրութիւնով ինձ գրկած: Միլիոնների արեան վրեժխնդրի համար աւելի գինովցնող ինչ գինի կայ, քան ոճրագործների արիւնը...» : Իսկ Միսաքը, թե՝ «Ես ինձ այնքան թեթև զգացի, ու խիղճս խաղաղ էր, ինչպես երբեք...ես մի հրաշալի գործ էի կատարել»: Տարիներ անց իր կինը ֆրանսերենով կփոխանցի իր խիզախ և ազնիվ ամուսնու այս խոսքերը: Առաջին հաջողված գործողությունից հետո ընդհատակյա հրամանատարության կողմից Միսաքը նշանակվեց պարտիզանական մի խմբի ղեկավար, ապա՝ Փարիզի և շրջակայքի բազմազգ ներգաղթյալների ջոկատների ընդհանուր հրամանատար: 

բերշտուրմանֆյուրեր Հուլիուս Ռիտտեր. 1943, Սեպտեմբեր 28

6a2aec29-8b63-47dd-bb32-c25726943757.jpg (32 KB)

Ամեն օր, առավոտյան 8.45-ին, կանաչ Օպել մակնիշի ինքնաշարժով՝ շնիկի հետ, նա անցնում էր Թրոկադերո և Պետրարկա փողոցների անկյունով և շարունակում իր ճանապարհը: ՍՍ գնդապետ Ռիտտերը Հիտլերի մտերիմ ընկերն էր և աշխատանքային բանտերի գլխավոր պատասխանատուն, որը պատերազմի սկիզբից արդեն ավելի քան 600.000 մարդ էր բռնի տեղափոխել Գերմանիա՝ լրացնելու աշխատուժը: Մանուշեանը մշակեց նրան վերացնելու ծրագիրը, որ ի կատար ածեցին Դիմադրության շարժման նրա 2 ընկերները՝ Ալֆոնսոն և Ռեյմանը: Գերմանիայում սուգ հայտարարվեց: Երբ դատավարության ժամանակ նրանց հարց տվեցին, թե ով է սպանել Ռիտտերին, տղաները ոտքի կանգնեցին և, իրար հերթ չտալով ասացին՝ ե՛ս, ո՛չ՝ ե՛ս...«Դու նռնակը նետեցիր՝ վիրավորեցիր, իսկ ես ատրճանակով վերջացրի գործը:Մենք երկուսով ենք կիսում այդ պատիվը»: Տարան գնդակահարելու, իսկ նրանք երգում էին «Ավե Մարիա»ն:

արիզցիների դահիճը և ոչ միայն

Գեներալ ֆոն Շոյենբուրգը, նացիստների՝ Փարիզ մտնելուց հետո աղաքի պարետն էր, մի իսկական մարդասպան: Նա հսկայական ցուցակ էր կազմել մահվան ուղարկվելիք փարիզցիների և հերթով իրականացնում էր այն: Ապրում էր Բուլոնյան անտառի մոտ և առավոտները մեքենայով աշխատանքի էր գնում: Հարկավոր էր ազատել Փարիզը այս դահիճից: Մանուշեանը ստանձնեց գործը: Ուսումնասիրելով ոյենբուրգի մեքենայի երթևեկը, ընտրեց հարմար վայրը նռնակ նետելու համար. անկյունային փողոց, որտեղ մեքենան դանդաղեցնում ր ընթացքը և բացի այդ, մոտակայքում ային խիտ բնակեցված բակեր, որտեղ հեշտորեն կարելի էր անհետանալ հետապնդումից: Բացի գեներալից մեքենայի մեջ էին նաև վարորդը, մի սպա և ենթասպա: Բոլորը սպանվեցին: Հանգիստ սուրճ խմողների աչքի առաջ՝ Սրբ. Մադլեն կեղեցու մոտ, Իտալական ճեմուղում պանվում է էսէսական մի գնդապետ: Մեկ այլ հասցեում, գերմանական ավատորմի 50 արձրաստիճան սպաներ և շարքայիններ տեղափոխող ավտոբուսի վրա նետված ռումբի պայթունից, մեքենան որցնում ղեկավարումը և հարվածում պատին՝ տանելով 30 նացիստի կյանք, այդ թվում Վերմախտի մի գնդապետի: Բացի անվանական նացիստների վերացամանն ուղղված գործողություններից , Մանուշեանը և իր հրամանատարությամբ գործող տղաները իրականացնում ին ազմաթիվ խափանարար գործողություններ՝ գնացքներ, էլեկտրակայաններ, քարյուղի պահեստներ, զորանոցներ, գերմանացիների համար աշխատող աբրիկաներ պայթեցնելով. Ըստ գեստապոյի, Մանուշեանի խումբը մի քանի ամսվա ընթացքում 56 հարձակում էր գործել, սպանել 150 հոգու, վիրավորել ավելի քան 600-ին: Եվ միայն մատնությամբ հնարավոր եղավ այս խիզախ տղային և իր ընկերներին կանգնեցնել:

լուսանկարները՝ https://www.lemonde.fr/, horizonweekly.ca կայքերից։ 

opyright : Photographies extraites de : Méllinée Manouchian, Manouchian, Marseille, Éditions Parenthèses, collection «Diasporales», 2023.

արունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter