HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Բոչկա գլորելու» ակցիա՝ «Բոլորին դեմ եմ»-ի կողմից (լուսանկարներ)

«Բոլորին դեմ եմ» կուսակցության հերթական ակցիան «բոչկա գլորելու» ակցիան էր։

«Էլ ինչ ներքաղաքական ու նախընտրական պայքար՝ առանց բոչկա գլորելու։ Հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ բոչկա գլորելու` ցույց տալով, որ Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, և նրանք բոլորը նույնքան լավ են բոչկա գլորում, որքան գործող ու հավակնող վարչապետները»,- նշվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

Ակցիայի մասնակիցները «բոչկաները գլորելեցին» Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության Հրապարակ երթուղով։

Հիշեցնենք, որ մինչ այդ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ցեխ էր շպրտել, ջուր էր ծեծել Կարապի լճում և մուկ տշել Կառավարության շենքի դիմաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter