HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը մինչև ապրիլի 26-ը երկարաձգել է Իրանի հետ ժամանակավոր հրադադարը

ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարը, որի երկարաձգման մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր ապրիլի 21-ին, կշարունակվի ևս երեքից հինգ օր։ Այդ մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։ Իսրայելական Ynet-ն էլ, հղում անելով բարձրաստիճան աղբյուրներից մեկին, փոխանցում է, որ ԱՄՆ-ն Իսրայելին արդեն իսկ տեղեկացրել է Սպիտակ տան ղեկավարի այս որոշման մասին։

CNN-ի աղբյուրներն էլ հայտնում են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի ցանկանում անորոշ ժամանակով երկարաձգել հրադադարի ռեժիմը, որպեսզի Իրանին հնարավորություն չտա շարունակել ձգձգել բանակցությունները: 

The New York Post-ը դեռ նախօրեին գրել էր, որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է կայանալ 36-72 ժամերի ընթացքում։ Դոնալդ Թրամփը, պատասխանելով հնարավոր առաջընթացի մասին այս պարբերականի հարցին, տեքստային հաղորդագրության մեջ գրել էր. «Դա հնարավոր է։ Նախագահ Դ. Թ.»։

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 21-ին Թրամփը հայտարարել էր, որ երկարաձգել է Իրանի հետ ժամանակավոր հրադադարը, որն արդեն մոտենում էր իր ավարտին։ Ընդ որում, Թրամփը չէր հստակեցրել, թե դեռ որքան է շարունակելու գործել հրադադարը: ԱՄՆ նախագահը նշել էր, որ հրադադարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի բանագնացները չեն ներկայացրել խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց առաջարկները: Ընդ որում, վերջին օրերին իրանական կողմը պնդում է, որ չի պատրաստվում բանակցել Վաշինգտոնի հետ, քանի դեռ Հորմուզի նեղուցը ծովային շրջափակման է ենթարկված ամերիկյան ուժերի կողմից։

Լուսանկարը՝ REUTERS/Kylie Cooper/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter