«Ուժեղ Հայաստան»-ի առաջին հանրահավաքն ու երթը (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքը։ Հանրահավաքից առաջ կազմակերպիչները հայտարարել էին, որ առաջին անգամ ուղերձով հանդերձ կգա Սամվել Կարապետյանը։ Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանի՝ նախապես նկարահանված «Փոփոխության ելույթ»-ը Ազատության հրապարակում հնչեց բեմում տեղադրված մեծ էկրաններից։
«Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ» կարգախոսով հանրահավաքին հաջորդեց երթ, որն առաջնորդում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել