HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի հարվածի հետևանքով Արադում և Դիմոնայում կա ավելի քան 170 տուժած

Իսրայելի հարավում գտնվող Արադ և Դիմոնա քաղաքների վրա իրանական հրթիռակոծության հետևանքով տուժել է ավելի քան 170 մարդ։

Արադում բնակելի շենքերի ուղղությամբ բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով տուժել է առնվազն 115 մարդ, նրանցից 9-ը գտնվում է ծանր վիճակում։ Եվս 19 մարդ հոսպիտալացվել է միջին աստիճանի, իսկ 55-ն էլ՝ թեթև աստիճանի վնասվածքներով։

Լրագրողների տվյալներով՝ ամենածանր վնասվածքները ստացել են այն անձինք, որոնք հարվածի ժամանակ չեն եղել ապաստարաններում։

Դիմոնայում դարձյալ ուղիղ հարվածի հետևանքով տուժել է առնվազն 59 մարդ։ Տուժածներից մեկը 12-ամյա երեխա է։ Երեխայի մայրը Kan հեռուստաընկերությանը պատմել է, որ նրա որդին չի հասցրել հասնել ապաստարան։

Բեէր Շևայի բժշկական կենտրոններից մեկը հայտնել է, որ Արադում և Դիմոնայում բուժօգնություն է տրամադրվել 175 տուժածի։ The Times of Israel-ը գրում է, որ մարտի 22-ի առավոտվա դրությամբ առնվազն 36 մարդ մնում էր հիվանդանոցում։

Իրանական պետական գործակալությունների տվյալներով՝ հարվածները հասցվել են իսրայելական միջուկային հետազոտական կենտրոնին, որը գտնվում էր Դիմոնայից մոտ 10 կիլոմետր, իսկ Արադից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ Իրանի՝ սա պատասխանն էր նախօրեին Նաթանզի միջուկային կայանին հասցված հարվածին։ 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն հարվածել էր Նաթանզի ուրանի հարստացման գործարանին։ Իրանում կարծում են, որ հարվածը հասցվել է իսրայելցի զինվորականների մասնակցությամբ, սակայն Իսրայելը հերքում է իր մասնակցությունը։

Շիմոն Պերեսի անվան միջուկային հետազոտական կայանը, որը գտնվում է Դիմոնայից ոչ շատ հեռու՝ Իսրայելի Նեգև անապատում, հիմնարար դերակատարություն ունի միջուկային զենքի ստեղծման իսրայելական ծրագրում։ Այդ ծրագրի գոյության մասին Իսրայելը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում։

Լուսանկարը՝ Chaim Goldberg/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter