HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը հաստատել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը

Իրանի Ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։ Այս նորությունը, ինչի մասին գրել էինք դեռ նախօրեին, հաստատել են Իսլամական Հանրապետության իշխանությունները։

Լարիջանիից բացի սպանվել են նաև նրա որդին՝ Մորթեզան և նրա անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալիռեզա Բեյաթը։

Իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է նաև «Բասիջ» ռազմականացված կազմավորման հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։ Այդ կազմավորումը գտնվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակայության ներքո ու պատասխանատու էր հակակառավարական ցույցերի ճնշման համար։

Tasnim գործակալությունը հայտնում է, որ Լարիջանիի թաղումը կկայանա այսօր՝ մարտի 18-ին։

Հիշեցնենք, որ իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով ՑԱԽԱԼ-ին, երեկ գրել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 17-ի գիշերը հարվածել է տեղակայման այն վայրին, որտեղ այդ պահին եղել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ևս հայտարարել էր, որ հարվածի հետևանքով սպանվել է «Իրանի փաստացի ղեկավար» (սա ուղիղ մեջբերում է Կացի հայտարարությունից՝ խմբ.) Լարիջանին։

Իսրայելի 12-րդ ալիքի՝ Իսրայելի անվտանգության ծառայություններում աղբյուրը պատմել էր, որ մարտի 16-ի ցերեկը ստացվել էր տեղեկատվություն այն մասին, որ Լարիջանին պետք է ժամաներ Թեհրանում իր բնակարաններից մեկը։ 

Իսրայելում 67-ամյա Լարիջանիին համարում են Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրը: 2000-ական թվականներին նա համակարգում էր ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ 2020-ական թվականներին էլ դառնալով Չինաստանի հետ Իրանի մերձեցման գլխավոր նախաձեռնողներից մեկը: Լարիջանին երկու անգամ  (2005-2007 թվականներին և 2025 թվականի օգոստոսից) զբաղեցրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նա համարվում էր ավելի վաղ սպանված գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի մերձավոր դաշնակիցներից մեկը։ 

Լուսանկարը՝ Arash Khamooshi/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter