Մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը
93 տարեկան հասակում մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը։ Այդ մասին մարտի 17-ին հայտնել է վրացական Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։ Վրաստանի առաջին ալիքն էլ հայտնել է, որ պատրիարքի մահվան լուրը հաստատել է նաև պատրիարքության ներկայացուցիչը։
Գիշերը պատրիարքը հոսպիտալացվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Վերջին ժամերին նա եղել է Կովկասյան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Իլիա II-ը Վրաստանի պատրիարքի պաշտոնն զբաղեցնում էր ավելի քան 48 տարի՝ սկսած 1977 թվականից։ Սա Վրաց ուղղափառ եկեղեցու պատմության ամենաերկար պատրիարքությունն էր։
Ինչպես նշում է Վրաստանի առաջին ալիքը, պատրիարքի անվան հետ է կապված Վրաց ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի (ուղղափառության մեջ տեղական եկեղեցիներից մեկի անկախությունը մյուսից՝ խմբ.) վերականգնումը։ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը Վրացական եկեղեցու ավտոկեֆալիան ճանաչել էր 1990 թվականին։
Վրաստանում հայտարարվել է սուգ։
Լուսանկարը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել