«Ոսկե ծիրան»-ը՝ աշխարհի լավագույն կինոփառատոների ցանկում
Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն ընդգրկել է լավագույն 50 փառատոնների ցանկում՝ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոներից։ Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան»-ի ֆեյսբուքյան էջից։
1933-ին ստեղծված FIAPF-ն Միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպություն է։ Այն հավատարմագրում է շնորհում է այն փառատոներին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։
««Ոսկե Ծիրանի» ընդգրկումն այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև։
«Ոսկե Ծիրանը» շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցելու հեղինակային կինոյին, բացահայտելու նոր ստեղծագործական ձայներ և խթանելու մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով»,- ասված է փառատոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Լուսանկարում՝ աջից՝ փառատոնի հիմնադիրներ Սուսաննա Հարությունյանը (կինոգետ), Հարություն Խաչատրյանը (ռեժիսոր)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել